Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Այսպիսին է սև խոռոչը

Այսպիսին է սև խոռոչը
01.12.2014 | 11:38

NASA-ի կայքէջում հայտնվել է սև խոռոչի գեղարվեստական պատկերը: Պատկերում արտացոլվել է սև խոռոչի շուրջ գլանաձև շարժվող գազը: Սև խոռոչը՝ հարաբերականության ընդհանուր տեսությամբ, տիեզերքի հատված է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Սև խոռոչն առաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ավարտին։


Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ